logo
Գտեք մեզ: Երևան
Նոր Նորք 0089 Բագրևանդ 106
Կապ: +374 10 68 04 23
gapex@gapex.am

Gapex - ԱՊԱԿԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԱՊԱԿԻ, ՀԱՅԵԼԻՆԵՐ

Ապակու հետ կապված ցանկացած խոշոր նախագիծ սկսվում է ամուր հիմք ստեղծելուց, այսինքն `բարձրորակ ֆլոտ ապակու ընտրությունից։ Թափանցիկ ֆլոտ ապակին հարթ, անգույն և թափանցիկ ապակի է: Էքստրա թափանցիկ ֆլոտ ապակին առանձնանում է իր բարձր լուսաթափանցությամբ և թափանցելիությամբ: Շողշողուն է և նրբագեղ: Գունավոր ապակին Ձեր ճարտարապետական նախագիծը ավելի պայծառ, գունագեղ կդարձնի, միաժամանակ կատարելով ջերմամեկուսիչ դեր: Ներկած ապակին ունի հատուկ խոնավադիմացկունություն, և այն իդեալական է խոնավ սենյակների համար, ինչպիսիք են խոհանոցները, լոգարանները և այլն: Ձևավոր ապակին թույլ է տալիս, որ լույսը թափանցի ներս` միաժամանակ արգելելով առարկայի տեսանելիությունը:
Կոփված ապակիները մի քանի անգամ ավելի ամուր են, քան նույն հաստության և կազմաձևման սովորական ապակիները: Կոփած ապակին կիրառվում է այն դեպքերում, երբ սովորական ապակին պիտանի չէ` ելնելով անվտանգության և դիմացկունության պահանջներից: Ի տարբերություն սովորական ապակու, կոփված ապակին ջարդվելիս փշրվում է ու բաժանվում մանր մասերի`անվնաս բութ եզրերով:
Այս ապակին հատուկ ծածկույթի շնորհիվ աչքի է ընկնում ցածր հաղորդականությամբ: Low-E ապակին ջերմամեկուսիչ է, այն թույլ չի տալիս, որ ներսի ջերմությունը արտահոսի դուրս, և խոչընդոտում է դրսի ջերմության, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցմանը:
Ռեֆլեկտ ապակին միակողմանի հայելային էֆեկտոով ֆլոտ ապակի է։ Կանխում է տեսանելիությունը դրսից, ինչպես նաև օգնում է արտացոլել ջերմությունը։
Ապակե բլոկը ճարտարապետական էլեմենտ է, որը լինում է տարբեր գույների, չափի և ձևի։ Ապակե բլոկը պահովում է լուսաթափանցում` միաժամանակ խոչընդոտելով ապակու հակառակ կողմում գտնվող առարկաների տեսանելիությանը:
Ապակե սալիկները յուրօրինակ ինքնատիպություն և գեղեցկություն կհաղորդեն Ձեր ինրերիերին։ Լույսի արտացոլման շնորհիվ տարածքը կլինի ավելի լուսավոր առանց հավելյալ լույսերի կիրառման։ Հեշտ է խնամվում և կարող է ծառայել երկար տարիներ։
Վիտրաժային ապակին՝ գունավոր ապակիների կտորներով կոմպոզիցիաներ են, որոնք միացված են մետաղական պրոֆիլով։ Այն նոր շունչ և տեսք է հաղորդում ինտերիերին։
Հայելին կատարում է ֆունկցիոնալ ու դեկորատիվ դեր ինտերիերում: Այն տեսողականորեն մեծացնում և ավելի լուսավոր է դարձնում տարածքը: