Ապակե աստիճանները չեն ծանրացնում տարածքը, այլ հակառակը՝ լույսի թափանցելիության շնորհիվ տեսողականորեն մեծացնում են այն։ Ապակե աստիճանները ամուր են և հուսալի։ Օգտագործվում են ինչպես մասնավոր (քոթեջներ, դյուբլեքս բնակարաններ, առանձնատներ) այնպես էլ հասարակական կառույցներում (գրասենյակներ, առևտրի կենտրոններ, ակումբներ)։ Ապակե աստիճանավանդակը բաղկացած է լինում աստիճաններից, թռիչքներից, բազրիքներից, պատնեշներից և այլ դեկորատիվ էլեմենտներից։ Կարող է լինել ուղիղ, անկյունային, П-աձև, պտուտակավոր։ Մեզ մոտ կարող եք պատվիրել պատրաստի նախագիծ կամ մեր մասնագետները կստեղծեն Ձեզ համար յուրահատուկ և Ձեր ինտերիերին համապատասխան տարբերակ։ Կիրառելով նորագույն տեխնոլոգիաները և բարձրորակ նյութերը, մենք պատրաստում ենք նույնիսկ ամենաբարդ կոնստրուկցիա ունեցող աստիճաններ։