Ահարոն Ռոբերտի Գաբրիելյան
Ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտը: Ծառայել է Սովետական բանակում: 1994թ. աշխատել է Երեւանի 8-րդ բուժմիավորուման ակնաբուժական բաժանմունքում: 1996-1999 թթ. սովորել է ՀՀ ԱՆ ԱԱԻ ասպիրանտուրայում եւ պաշտպանել է թեկնածուական թեզ:
2002-2004թ.թ. ղեկավարել է Քանաքեռ-Զեյթուն բուժմիավորման տեսողական օրգանի վնասվածքների եւ մանկական ակնաբուժական բաժանմունքները:
1996-2004թ.թ. բազմիցս վերապատրաստվել է մի շարք առաջատար կենտրոններում. Ֆեոդորովի անվան ԾծՁԽ աչքի միկրովիրաբուժության, Հելմհոլցի անվան աչքի հիվանդությունների ինստիտուտներում, Ռուսաստանի Դաշնության Կրասնովի անվան ՀԸժծ աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտում:
2000թ-ից աշխատում է ՀՀ ԱՆ ԱԱԻ ակնաբուժական ամբիոնում` նախ որպես ասիստենտ, ապա 2003-ից` որպես դոցենտ: Ունի 42 գիտական աշխատանք եւ 2 հեղինակային հայտ: 2009-ին պաշտպանել է դոկտորական թեզը:
2004 թվականից աշխատում է «Գապէքս» ակնաբուժական կլինիկայում որպես բժիշկ-ակնաբույժ:
Հետաքրքրվում է ավտոմեքենաներով, համակարգիչներով, սպորտով...
Ադրինե Բորիսի Ավետիսյան
Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: Մասնագիտացման կուրս է անցել աչքի հիվանդությունների ամբիոնում պրոֆեսոր Բլավատսկայայի ղեկավարությամբ:
1977 թվականին ընդունվել է Մոսկվայի Հելմhոլցի անվան աչքի հիվանդությունների ինստիտուտի ասպիրանտուրան եւ պաշտպանել «Արցունքատար ուղիների հիվանդությունների ախտորոշման դակրիոցիստո-ռենտգենոգրաֆիկ նոր մեթոդ» թեկնածուական թեզը:
1980-1989թ.թ. աշխատել է Երեւանի բժիշկների վերապատրաստման ինստիտուտի աչքի հիվանդությունների ամբիոնում որպես ասիստենտ, իսկ 1989-ից ` դոցենտ:
1989 - 2004 թ.թ. ղեկավարել է Երեւանի թիվ 8 կլինիկական հիվանդանոցի աչքի վնասվածքաբանության բաժանմունքը:
Բազմիցս վերապատրաստվել է (Մոսկվայի Հելմհոլցի եւ Կրասնովի անվան աչքի հիվանդությունների ինստիտուտներում, Մոսկվայի Ֆեոդորովի MHTK, Մոսկվայի բժիշկների վերապատրաստման ինստիտուտի աչքի հիվանդությունների ամբիոն):
2004-ից աշխատում է «Գապէքս» ակնաբուժական կլինիկայում` որպես բժշկական գծով փոխտնօրեն: Հրապարակել է 65 գիտական աշխատանք, 14 նորարարական առաջարկություն, 2 հեղինակային գյուտեր, 2 մեթոդական ցուցումներ եւ ուսումնական ձեռնարկ:
Հիմնական ուղղվածությունն է միկրովիրաբուժությունը, տեսողական օրգանի վնասվածքները, արցունքատար ուղիների հիվանդությունները:
Սիրում է աճեցնել ծաղիկներ, ունկնդրել դասական երաժշտություն, հրապուրվում է պոեզիայով...