
Այս ապակին հատուկ ծածկույթի շնորհիվ աչքի է ընկնում ցածր հաղորդականությամբ: Այն լինում է սպիտակ և գունավոր: Low-E ապակին ջերմամեկուսիչ է, այն թույլ չի տալիս, որ ներսի ջերմությունը արտահոսի դուրս, և խոչընդոտում է դրսի ջերմության,, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցմանը:
Առավելությունները.
- Բարձր լուսաթափանցելիություն
- Չի փոխում բնական լուսավորության գույնը` ապահովելով գերազանց լուսավորվածություն
- Անդրադարձնում է ուլտրամանուշակագույն ճառագայթները:
- Ջերմամեկուսիչ է երկու ուղղությամբ էլ. ներսից դուրս և հակառակը: Այսպիսով տանը զով է, երբ դրսում շոգ է և տաք, երբ ձմեռ է: