
Ներկած ապակին, որը նաև անվանվում է լաքապատ կամ էմալապատ ապակի, պատրաստվում է սպիտակ ֆլոտ կամ ուլտրա սպիտակ ֆլոտ ապակուց: Բարձրորակ և դիմացկուն գունավոր լաքը ապակու վրա տարածելուց հետո, ապակին հաստատուն ջերմաստիճանում մշակվում է վառարանում, և արդյունքում լաքը ձուլվում է ապակուն: Ներկած ապակին ունի ֆլոտ ապակու բոլոր հատկանիշները և նաև առաջարկում է գունագեղ դեկորատիվ լուծումներ էքստերիերի ու ինտերիերի համար: Ներկած մակերեսը հարթ է և հեշտ մաքրվող: Ներկած ապակին պատրաստվում է ջրային ներկով, որը հսկայական առավելություն ունի յուղաներկի համեմատ: Այն չի գունաթափվում և շատ դիմացկուն է:
Առանձնահատկությունները
- Դիմացկունություն - ներկած ապակին ունի հատուկ խոնավադիմացկունություն, և այն իդեալական է շատ խոնավ սենյակների համար, ինչպիսիք են խոհանոցները, լոգարանները և այլն:
Կիրառությունները
- Զգեստապահարանի դուռ
- Սպասքապահարանի դուռ
- Սենյակային դռներ և պատուհաններ
- Խոհանոցային սկինալե