Որակի ապահովում

Օժտված լինելով հասարակության հանդեպ պատասխանատվության բարձր զգացումով` Գապէքս ընկերությունը ցուցաբերում է բավարար կամք իր մատուցած ծառայությունների որակը մշտապես բարելավելու համար: Այս նպատակով, ընկերությունը ջանքեր չի խնայում որակի կառավարման ճիշտ քաղաքականություն որդեգրելու համար, ինչպես նաև համագործակցում է միայն այնպիսի ընկերությունների հետ, որոնք առաջնորդվում են որակի վերահսկման միջազգային ստանդարտներով:

Որակի վերահսկողությունը, աշխատակիցների ու հասարակության առողջության նկատմամբ հոգատարությունը և շրջակա միջավայրի պաշտպանությունը Գապէքս ընկերության թիվ 1 առաջնահերթություններն են:

Ընկերության գերակա շահ են համարվում:

  • հաճախորդի բավարարվածությունը
  • երաշխիքի տրամադրում
  • կոնֆլիկտների լուծում հօգուտ հաճախորդի
  • ապրանքների և ծառայությունների որակի շարունակական բարելավումը
  • ժամանակին, անվնաս ու ապահով առաքումը
  • հաճախորդի պահանջներին համապատասխան ապրանքների մատակարարումը

Այս նպատակով, ընկերության ներսում ընթացող բոլոր գործընթացները ենթարկվում են խիստ վերահսկողության: Գապէքս թիմի յուրաքանչյուր անդամ լրջորեն լծված է որակի ապահովման գործին և գիտակցում է իր կարևոր դերը այս հարցում: