Շրջակա միջավայրի պահպանում

Գիտակցելով շրջակա միջավայրի նկատմամբ իր պատասխանատվությունը` Գապէքս ընկերությունը աշխատանքային պրոցեսի բոլոր փուլերում` նախագծում, արտադրություն և առաքում, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում բնության պահպանման համար:

- խստորեն հետևել բնապահպանության մասին օրենսգրքի բոլոր նորմերին

- բարեխղճորեն օգտագործել բնական պաշարները

- կանխարգելել օդի աղտոտումն ու կրճատել թափոնների ծավալները

Էներգառեսուրսների արդյունավետ օգտագործման համար Գապէքս ընկերությունը մշակել է ռեսուրսների կառավարման համակարգ և որդեգրել է հետևյալ սկզբունքները.

- բարձրացնել արտադրամասերի օգտակար գործողության գործակիցը և իջեցնել խոտանված արտադրանքի ծավալները

- աշխատակիցների մեջ սերմանել էներգետիկ ռեսուրսների ճիշտ սպառման մշակույթ

- օպտիմիզացնել էներգասպառումը` չվնասելով արտադրանքի որակական հատկանիշները

- փնտրել էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուրներ` շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու և բնության հանդեպ հոգատարություն դրսևորելու նկատառումներով

Գապէքս ընկեության ղեկավարությունն ու ողջ աշխատակազմը համոզված են, որ էներգախնայողության ճիշտ քաղաքականությունը կնպաստի մեր երկրի տնտեսության զարգացմանը, բնական պաշարների ու ռեսուրսների խնայողությանը և մարդկանց կենսապայմանների բարելավմանը: