Վիտրաժ

Գեղարվեստական վիտրաժի պատրաստման 3 տարբեր մեթոդ կա` դասական, տիֆֆանի և ֆյուզինգ: Դասական և տիֆֆանի եղանակով ստացված ապակենկարները գրեթե նույն տեսքն են ունենում և իրարից տարբերվում են ստացման տեխնոլոգիայով. մի դեպքում ապակու կտորները միմյանց են միացվում արճիճի H-աձև պրոֆիլի միջոցով, տիֆֆանիի դեպքում` պղնձալարի օգնությամբ, ինչը առավել մանր պատկերներ ստանալու հնարավորություն է տալիս:

Գեղարվեստական վիտրաժ պատրաստելու համար նախ պատվիրատուն տալիս է իր ցանկացած պատկերի մոտավոր նկարագիրը, որից հետո մեր դիզայներները այցելում են պատվիրատուին` տեղանքը չափագրելու, ընդհանուր պատկերացում կազմելու և պատրաստման տեխնոլոգիան որոշելու համար: Այնուհետև, պատվիրատուին է ուղարկվում ապակենկարի թվային էսքիզը: Ընդհանուր հայտատարի գալուց հետո սկսվում է բուն արտադրական պրոցեսը:

Ապակին կտրելուց և պղնձալարի կամ արճիճի օգնությամբ իրար միացնելուց հետո, ըստ պատվիրատուի ցանկության և կախված ապակենկարի տեղադրման վայրի` այն դրվում է ապակեփաթեթի մեջ` ձայնա- և ջերմամեկուսացումն ապահովելու համար:

Ֆյուզինգի տեխնոլոգիայով դեկորատիվ ապակի ստանալու համար ապակին տաքացվում է վառարանում 593°C-816°C:  Ջերմաստիճանից և կիրառվող ապակու որակից կախված` ստանում են տարբեր էֆֆեկտներ: Այս բոլոր էֆֆեկտները կարող են օգտագործվել մեկ աշխատանքում` վերջնական արդյունքում ստանալով հետաքրքիր ռելիեֆ:

Չնայած հստակ հայտնի չէ, թե երբվանից են սկսել կիրառել ապակու միաձուլման այս տեխնոլոգիան, սակայն կան հնագիտական վկայություններ այն մասին, որ եգիպտացիներին ծանոթ է եղել ֆյուզինգը դեռ մ.թ.ա. 2000թվականին: 

Ֆյուզինգի տեխնոլոգիայով պատրաստված ապակե իրերը կրկին մեծ պահանջարկ են սկսում վայելել 20-րդ դարի սկզբից: Օգտագործելով եվրոպական նյութեր, կաղապարներ ու վառարան` մենք արտադրում ենք յուրօրինակ ապակե իրեր, որոնք նոր շունչ են հաղորդում ինտերիերին: