Ավազահարում

Ավազահարման եղանակով ապակու վրա ստանում են տարբեր նկարներ ու նախշեր, որոնք ոչ միայն ապահովում են անթափանցելիություն, այլ նաև յուրահատուկ գեղարվեստական տեսք են հաղորդում: Քանի որ ավազահարված ապակին լուսաթափանց է, իսկ մնացած առումներով անթափանց, այն շատ կիրառելի է լոգասենյակների ու ննջասենյակների դռների համար:

Ավազահարումը կատարվում է մշակման և կոփման փուլից հետո միայն, այլապես ավազահարված ապակին հնարավոր է կոտրվի, քանի որ ավազահարման ընթացքում ապակու վրա առաջանում են միկրոճաքեր:

Ավազահարման տեխնոլոգիան տարիների ընթացքում փոխվել է: Եթե նախկինում մանր ավազ էին ցանում ապակու վրա և ծանր գլանակի օգնությամբ ապակու վրա ստանում անհրաժեշտ անհարթ մակերեսը, ապա այժմ այս ամենը կատարվում է օդի և ավազի ուժեղ շիթի օգնությամբ: Տարբեր խտությամբ ու խորությամբ ավազահարումը կատարվում է ճնշման և ավազի հատիկների չափերի փոփոխության միջոցով:

Մեր դիզայներական խումբը պատրաստ է իրականություն դարձնել ձեր բոլոր խենթ մտահղացումները կապված ապակու հետ:  Դուք կարող եք ուղարկել ցանկացած բարդության նկար և մի քանի օրից կունենաք այդ նկարը ձեր դռների, պատուհանների կամ կահույքի ապակիների վրա: Քանի որ ավազահարված ապակին շատ զգայուն է յուղաբծերի, մատնահետքերի նկատմամբ, այն սովորաբար պատում են հատուկ շերտով, որը հեշտացնում է այս ապակու խնամքը:


Ավազահարում կատարվում է թե մեկ և թե երկկողմանի: Եթե մի կողմից ավազահարման մեթոդով ապակու վրա ստանան նկար, իսկ ֆոնը թողնեն թափանցիկ, իսկ մյուս կողմից հակառակը` նկարը թողնեն թափանցիկ և ֆոնը ավազահարված, ապա նկարը ձեռք է բերում եռաչափ էֆֆեկտ ու դառնում շատ արտահայտիչ: