Փոշեներկում

Մետաղական կոնստրուկցիաների փոշեներկման արտադրամասը մեզ մոտ գործարկվել է 2002թ.-ին, որը սերտ համագործակցում է մեխանիկական արտադրամասի հետ: Տարբեր հաստոցներով հագեցած այս արտադրամասում պատրաստվում են բազրիքներ, պոլիկարբոնատային ծածկեր, ալյումինե պրոֆիլներ, մետաղական կոնստրուկցիաներ, կարկասներ, որոնք էլ անհրաժեշտության դեպքում փոշեներկվում են` արտադրանքին նորաոճ տեսք, ինչպես նաև որակական նոր հատկանիշներ հաղորդելու համար:

Այսօր փոշեներկումը լայն կիրառություն ունի, քանի որ այս տեխնոլոգիայի շնորհիվ ներկը տարիների ընթացքում պահպանում է գույնը, չի պոկվում և դիմացկուն է եղանակային բոլոր փոփոխություններին: Մեզ մոտ օգտագործվող փոշեներկերը ներկրվում են Akzo Nobel և Pulver ընկերություններից և  ունեն մեծ գունային գամմա, ինչը թույլ է տալիս բավարարել անգամ ամենաքմահաճ հաճախորդի պահանջները: Փոշեներկումը կատարվում է հատուկ մեծ վառարանում, որը նախատեսված է մինչև 1.7մ*1,7մ*5,7մ չափի կոնստրուկցիաների համար: