Ապակու լամինացում

Լամինացված ապակին (տրիպլեքս) ապահով, անվտանգ և հարվածակայուն ապակու տեսակ է, որի փշրվելու ժամանակ ապակու կտորները չեն առանձնանում, այլ մնում են իրար կպած: Լամինացված ապակի ստանալու համար ապակու շերտերն իրար են միացվում պաշտպանիչ թաղանթի օգնությամբ, որը ոչ միայն փշրված ապակու կտորները միասին է պահում, այլ նաև խոչընդոտում է ապակու մեծ և սուր կտորներով ջարդվելուն:

Բացի եվրոպական ստանդարտներին համապատասխանող լամինացված ապակու արտադրությունից (EN ISO 12543-5 ), 15 բար ճնշմամբ աշխատող հզոր ավտոկլավի ձեռքբերումից հետո Գապէքս ընկերությունն արդեն կարող է պատրաստել կոփած լամինացված ապակի, որն առավելագույն անվտանգություն ու ապահովություն է տալիս ապակուն: Լամինացվող ապակու առավելագույն չափը 1800*4200մմ է:


Լամինացված ապակին սովորաբար կիրառվում է այն ոլորտներում, որտեղ մեծ է ապակու կոտրվելու հավանականությունը: Տանիքի կամ շենքերի ճակատային մասերի ապակեպատման և ավտոմոբիլների դիմապակիների համար սովորաբար օգտագործվում է լամինատիվ ապակի: Պաշտպանիչ թաղանթը ապակուն ոչ միայն ամրություն է հաղորդում, այլ նաև ունի ձայնամեկուսիչ հատկություն, ինչպես նաև 99%-ով կանխում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցումը դեպի ներս:

Լամինատիվ ապակին ունի հետևյալ կառուցվածքը` ապակի + պաշտպանիչ թաղանթ + ապակի: Բազմաշերտ լամինացումը, ինչպես նաև ավելի հաստ ապակիների օգտագործումը մեծացնում է ապակու ամրությունը: Հրազենակայուն ապակին սովորաբար կազված է պոլիկարբոնատից, պաշտպանիչ թաղանթից (PVB, EVA կամ TPU) և ապակու շերտերից: Նման ապակի հաճախ օգտագործում են ինքնաթիռների դիմային պատուհանների համար, որը հիմնականում կազմված է լինում 3 շերտ 6մմ կոփած ապակիներից և նրանց միջև դրված հաստ պոլիվինիլբուտիրալային թաղանթներից: 

 

Այսպիսով, լամինացված ապակին ունի հետևյալ հատկանիշները:
1.    Ապահովություն
2.    Անվտանգություն
3.    Ձայնամեկուսացում
4.    Ջերմամեկուսացում
5.    Ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցման խոչընդոտում
6.    Բնական աղետներից պաշտպանում
7.    Դիմացկունություն