Ռեֆլեկտ

Ռեֆլեկտ ապակին բազմաթիվ հետաքրքիր լուծումներ է առաջարկում շինություններիննորաոճ տեսք հաղորդելու համար: Այն հարմար է ապակեպատման համար և գերազանց կարելի է համադրել մետաղի, բետոնի , սալիկների, գրանիտի և այլ  շինարարական նյութերի հետ: Այն պատրաստվում է սպիտակ կամ գունավոր ֆլոտ ապակուց:

Ռեֆլեկտ ապակին ունի հետևյալ առավելությունները`

  • Արտաքին տեսքի լայն ընտրություն  անդրադարձման տարբեր աստիճաններով
  • Համադրվում է տարբեր նյութերի հետ
  • Ցերեկային ժամերին հրաշալի տեսանելիություն ներսից դուրս` մնալով անտեսանելի դրսի համար
  • Կարելի է կոփել, կտրել, ծակել, ծռել և լամինացնել

Ռեֆլեկտ ապակին հատկապես կիրառվում է այնտեղ, որտեղ լրացուցիչ արևային պաշտպանություն է հարկավոր:

Կիրառության ոլորտները.

  • Վարագուրապատեր, պատուհաններ, ևն
  • Ներքին ապակեպատում
  • Խանութների ցուցափեղկեր, ցուցանակներ, դարակներ, ևն