Ապակու կոփում

2007թ.-ին ձեռք բերելով բարձրորակ կոփման վառարան, որը հնարավորություն է տալիս կոփել մինչև 3600*2400մմ չափերով և 4-19մմ հաստությամբ թերթավոր ապակի`Գապէքս ընկերությունը դառնում է ոլորտի անվիճելի առաջատարներից մեկը Հայաստանում:

Կոփած ապակին  հասարակ ապակի է, որը ենթարկվում է  մինչև  650-750°C  ջերմային մշակման հատուկ կոփման վառարանում և այնուհետև սառեցվում է մինչև սենյակային ջերմաստիճան, ինչի արդյունքում մեծանում է ապակու մեխանիկական կայունությունը և ջարդվելու պարագայում ապակին դառնում է անվտանգ:  Կոփման ենթարկվելուց հետո ապակին անհնար է ենթարկել մեխանիկական մշակման, այն է` կտրել, ծակել, խորը հղկել կամ եզրահղկել:

Կոփման պրոցեսն ապակուն հաղորդում է ամրություն, անվտանգություն և հուսալիություն: Կոփած ապակին կիրառվում է այն դեպքերում, երբ սովորական ապակին պիտանի չէ` ելնելով անվտանգության և դիմացկունության պահանջներից: Կոփած ապակիները հիմնականում օգտագործվում են շինարարության, ավտոմեքենաշինության և  կահույքի արտադրության մեջ:

Կոփած ապակին, ի տարբերություն սովորական ապակու, ջարդվելիս փշրվում է ու բաժանվում մանր մասերի`անվնաս բութ եզրերով: Այսօր աշխարհի շատ երկրներում շինությունների բարձր հարկերի ապակեպատումը թույլատրվում է միայն կոփած ապակիով, որպեսզի նախ նվազի ջարդվելու հավանականությունը, իսկ անգամ ջարդվելու դեպքում հնարավոր լինի խուսափել ապակու մեծ կտորների և սուր եզրերի պատճառով մարդկանց հասցրած վնասվածքներից:

Առանց շրջանակների դռները, ապակե միջնորմները կամ այսպես կոչված վարագուրապատերը, ապակեպատ բարձրահարկերը, լոգախցիկները, վերելակների և սանդուղքների ապակե պատերն ու բազրիքները պետք է համապատասխանեն միջազգային ընդունված չափանիշներին, որը պահանջում է կոփած ապակու կիրառում: