Լայնաֆորմատ Թվային Տպագրություն

Նմուշներ

Պոլիգրաֆիայի և դիզայնի բնագավառում տեխնոլոգիաների սրընթաց զարգացմանը զուգընթաց ավելի ու ավելի հայտնի է դառնում ուլտրամանուշակագույն ներկերով կատարվող տպագրությունը բազմաթիվ պինդ նյութերի վրա` ապակի, կերամիկա, փայտ, մետաղ, կտավ և այլն: Տեխնոլոգիայի ունիվերսալությունը պայմանավորում է նրա կիրառությունը ոչ միայն պինդ հարթ մակերևույթների, այլ նաև ռելիեֆային անհամասեռ մշակվածք ունեցող պլաստմասսե մակերևույթների համար:

2014թ-ից մեր ընկերությունն առաջարկում է մեծ ճշտության (մինչև 1440 կետ մեկ դյույմի վրա) թվային տպագրություն ուլտրամանուշակագույն ներկերով, որի շնորհիվ ստացվում են լուսանկարչական որակ ունեցող պատկերներ մինչև 2,0մ*3,2մ չափերի, 10սմ հաստության թերթավոր ու գլանափաթեթային տիպի նյութերի վրա: Տպագրության ժամանակ օգտագործվում են բարձրորակ բելգիական թանաքներ , որոնք անվնաս են մարդու առողջության և շրջական միջավայրի համար: Տվյալ տեխնոլոգիան տպվող պատկերին թույլ է տալիս «եփվել» նյութի մակերևույթին, միևնույն ժամանակ ստեղծվում է բազմաթիվ արտաքին գործոնների ազդեցության նկատմամբ կայուն ամուր կառուցվածք: Պատկերների ռեալիստականության և պայծառության շնորհիվ տվյալ տեխնոլոգիայի օգնությամբ կարելի է սեփական բնակարանում վերարտադրել ցանկացած նկար` ծովափնյա բնապատկերից մինչև աբստրակցիոնիստական արվեստի նմուշ:

Նկարների մեր հսկայական բազան, ինչպես նաև ըստ պատվիրատուի ցանկության հատուկ նախագծված դիզայնները թույլ են տալիս գոհացնել անգամ ամենաքմահաճ հաճախորդին: Մեր աշխատանքը շրջապատը դարձնում է հրաշալի և բազմագույն, իսկ գովազդը` ավելի ազդեցիկ և գրավիչ:

Ուլտրամանուշակագույն տպագրության հեղափոխական տեխնոլոգիայի շնորհիվ դիզայներների համար հնարավոր դարձավ իրագործել ապակու գրեթե անսահման դեկորատիվ հնարավորությունները , ինչպես օրինակ՝ առաստաղների և բազմաշերտ կոփած ապակուց պատրաստված հատակների յուրօրինակ լուծումներ` ընդհանուր տպավորությունը ավելի ազդեցիկ դարձնելով տեղային և ուղղորդված լուսային կոմբինացիայի շնորհիվ:

Վիտրաժները (նկարներ, նախշեր ապակուց կամ ապակու վրա) արդեն վաղուց կազմում են դեկորատիվ արվեստի առանձին մի ճյուղ: Ներկայումս անմիջական ՈւՄ տպագրության մեթոդով ստացված վիտրաժները դիզայներների կողմից լայնորեն կիրառվում են բնակարանների, գրասենյակների, հասարակական շինությունների ինտերիերում: Դուք մեզ մոտ կարող եք պատվիրել ապակու և այլ նյութերի վրա կատարվող ֆոտոտպագրություն ինտերիերի զանազան առարկաների և նրա տարրերի հարդարման համար, ինչպես օրինակ՝

• խոհանոցային պատի ապակե պանելներ
• ապակե միջնորմներ
• ապակե կախովի առաստաղներ
• ապակե բազրիքներ
• լուսանկարի տպագրություն ապակու վրա
• ապակե սեղաններ
• դռներ
• կահույքի ապակե տարրեր
• ինտերիերի դեկորատիվ տարրեր
• գովազդային վահանակներ կտավից, օրգապակուց և այլ նյութերից
• կերամիկական սալիկներ
• լողախցիկի դռներ
• պատուհաններ