Ներկած Ապակի

Ներկած ապակին, որը նաև անվանվում է լաքապատ կամ էմալապատ ապակի, պատրաստվում է սպիտակ ֆլոտ կամ ուլտրա սպիտակ ֆլոտ ապակուց: Բարձրորակ և դիմացկուն գունավոր լաքը ապակու վրա տարածելուց հետո, ապակին հաստատուն ջերմաստիճանում մշակվում է վառարանում, և արդյունքում լաքը ձուլվում է ապակուն: Ներկած ապակին ունի ֆլոտ ապակու բոլոր հատկանիշները և նաև առաջարկում է գունագեղ դեկորատիվ լուծումներ էքստերիերի ու ինտերիերի համար: Ներկած մակերեսը հարթ է և հեշտ մաքրվող: Ներկած ապակին պատրաստվում է ջրային ներկով, որը հսկայական առավելություն ունի յուղաներկի համեմատ: Այն չի գունաթափվում  և շատ դիմացկուն է:

Առանձնահատկությունները

  • Ժամանակակից գույներ
  • Դիմացկունություն - ներկած ապակին ունի հատուկ խոնավադիմացկունություն, և այն իդեալական է շատ խոնավ սենյակների համար, ինչպիսիք են խոհանոցները, լոգարանները և այլն:

Կիրառությունները

  • Զգեստապահարանի դուռ
  • Սպասքապահարանի դուռ
  • Սենյակային դռներ և պատուհաններ