Ապակե Բլոկ


Ապակե բլոկը ապահովում է լուսաթափանցում` միաժամանակ խոչընդոտելով ապակու հակառակ կողմում գտնվող առարկաների տեսանելիությանը: Ապակե բլոկները սկսել են կիրառվել 1900-ականներից: Արտադրվում են թե պատերի և թե հատակի համար նախատեսված բլոկներ:  Հատակի համար նախատեսված բլոկները արտադրվում են որպես մեկ ամբողջական ապակու կտոր կամ որպես դատարկ բլոկներ, որոնք սակայն ունեն ավելի հաստ պատեր, քան պատերի համար նախատեսված բլոկները:


Առանձնահատկությունները.


•    Ունի պատի ամրություն և պատուհանի լուսաթափանցություն
•    Ապահովում է ջերմամեկուսացում
•    Յուրահատուկ ոճ է հաղորդում ինտերիերին

Կիրառություն.

  • գրասենյակների, շենքերի, տների և այլ կառույցների արտաքին ապակե պատեր
  • ներքին ապակեպատում, միջնորմներ
  • դեկորատիվ տարրեր