Գունավոր ֆլոտ ապակի

Գունավոր ապակին ենթարկվում է նույն արտադրական պրոցեսին, ինչ սովորական ապակին, միայն թե գունավորելու համար հալման փուլում ապակու խառնուրդին ավելացվում են փոքր քանակությամբ մետաղական օքսիդներ:

Գունավորումը ապակու հիմնական հատկանիշների վրա որևէ ազդեցություն չի թողնում: Ապակու հաստության աճին ուղիղ համեմատական է գույնի մգությունը և հակադարձ համեմատական թափանցելիությունը: 

Կլանելով արևի էներգիայի մեծ մասը` գունավոր ապակին խոչընդոտում է ջերմության ներթափանցմանը և կատարում ջերմամեկուսիչ դեր:
Գեղեցիկ գույները նոր և հետաքրքիր տեսք են հաղորդում շինություններին և ապակե իրերին:

Գույների բազմազանությունը, գերազանց հատկանիշները և մշակման լայն հնարավորություններըը գունավոր ապակին դարձնում են իդեալական տարբերակ ճարտարապետների համար:

Առկա տեսականի.

Հաստություն` 2,6մմ   4մմ  6մմ  8մմ  10մմ  12մմ                                                                                      Չափեր` 321*200/225սմ, 330*214սմ, 160*200սմ, 225*200սմ,                                                                    Գույներ` կանաչ, կապույտ, բրոնզ, ֆյումե, էլիտ գունավոր

Առավելությունները

•    Կլանում է էներգիան
•    Ճոխ տեսք է հաղորդում շինություններին
•    Ենթարկվում է ցանկացած մշակման

Կիրառություն ոլորտները.

•    գրասենյակների, շենքերի, տների և այլ կառույցների արտաքին դռներ և լուսամուտներ
•    բազրիքներ, ապակե միջնորմներ, ևն
•    խանութների ցուցափեղկեր, ցուցանակներ, դարակներ, ևն
•    կահույք, նկարի շրջանակներ, ևն