Ապակու մշակում

1996թ.-ից Գապէքս ընկերությունն սկսում է զբաղվել ապակու մշակմամբ` կտրում, հղկում, եզրահղկում, փայլեցում, անցքերի բացում` տարեցտարի բարելավելով առաջարկվող ծառայությունների որակն ու մատչելիությունը:

Ներկայումս մեզ մոտ իրականացվում են տարբեր թեքության և ձևերի եզրահղկման աշխատանքներ, տարբեր չափերի և ձևերի անցքերի բացում և այս ամենը բարձր որակով ու արագությամբ:

 Ապակու եզրերի մշակումը կատարվում է հղկման հաստոցով, որը ունի ավտոմատ ուղղահայաց կոնվեյերի տեսք: Մշակվող ապակին ուղղահայաց դիրքով տեղադրվում է հոսքագծի վրա, որը տեղափոխում է նրան հղկանյութի երկայնքով: Հղկման առաջին փուլից հետո մշակված եզրը ունենում է անփայլ և անհարթ մակերևույթ: Երկրորդ փուլում ապակին փայլեցվում է և արդյունքում մշակվող եզրը դառնում է փայլուն ու թափանցիկ: Հղկման և փայլեցման ողջ պրոցեսը իրականացվում է թաց միջավայրում: 

 

Գերմանական մեքենաներով հագեցած արտադրամասերը թույլ են տալիս ապահովել բարձր արտադրողականություն, ինչի շնորհիվ պատվերները կատարվում են սեղմ ժամկետներում:

Ապակու մշակման աշխատանքների գնացուցակին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: