Կորացում

Ժամանակակից ճարտարապետությունը լուրջ փոփոխությունների է ենթարկվել վերջին տարիների ընթացքում և այլևս անցյալում են մնացել միայն քարից կազմված կառույցները: Այժմ անհնար է պատկերացնել որևէ նորաոճ շինություն առանց ապակե երեսպատման կամ մեծ պատուհանների: Ապակու կիրառության ոլորտների մեծացմանը զուգընթաց մեծանում են նաև ապակուն ներկայացվող պահանջները: Ոչ միայն լայնորեն կիրառվում է սովորական ապակի, այլև կոփված, լամինացված, կորացված ապակիներ:

Կորացած ապակի ստանալը ժամանակատար և խիստ պրոֆեսիոնալ աշխատանք է: Նախ ապակին կտրվում է անհրաժեշտ չափի, այնուհետև մաքրում, փայլեցնում են այն, ուլտրամանուշակագույն լամպի միջոցով ստուգում, որ զերծ լինի փոշուց և անհարթություններից, քանի որ ցանկացած մասնիկ կարող է պատճառ հանդիսանալ, որ ապակին ճաքի կամ փշրվի: Որոշակի շառավղով կորացնելու համար պատրաստվում է հատուկ պողպատե կաղապար: Որպեսզի հալված ապակին չկպչի կաղապարին, ապակին պատվում է մաքրող հեղուկի և կալցիումի կարբոնատի խառնուրդով: Այնուհետև, այն դրվում է կաղապարի վրա և մտցվում վառարան: Վառարանը տաքացվում է մինչև ապակու հալման ջերմաստիճան` 700°C: Այս ջերմաստիճանի տակ սիլիցիումի մոլեկուլների միջև կապերը թուլանում են և ապակին սկսում է փափկել ու կորանալով ստանալ կաղապարի ձևը, որից հետո աստիճանաբար սառեցվում է մոտ երկու ժամ և ապա դուրս բերվում վառարանից:

Գապէքս ընկերության կորացման վառարանի առանձնահատկություններից մեկը <1մ շառավղով ապակու կորացումն է:Կորացման են ենթարկվում ոչ միայն սովորական ապակին, այլ նաև տարբեր պատվածքներով ապակիները: