Աշխատանք

Ունենալով բարձր որակավորում ունեցող և լավ մասնագիտական պատրաստվածությամբ աշխատակիցներ` ցանկացած ընկերություն կարողանում է իրականություն դարձնել իր առջև դրված նպատակներն ու առաքելությունը: Ուստի, պատահական չէ, որ Գապէքս ընկերությունը վարում է լավ մտածված կադրային քաղաքականություն` գնահատելով բազմաքանակ թիմի յուրաքանչյուր անդամի հմտությունները, ներուժը և հեռանկարները: 

Մեզ մոտ ստեղծված են հարմարավետ պայմաններ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար: Գապէքս ՍՊԸ-ում  խրախուսվում է թիմային աշխատանքը, ինչն իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս ներգրավված լինել իրենց աշխատանքի վերաբերյալ կայացվող որոշումների գործընթացին և նպաստում է մեր ընդհանուր բիզնեսի զարգացմանը: Նվիրված և ջանադիր աշխատանքն իր անմիջական արտացոլումն է գտնում աշխատակցի աշխատավարձի վրա, ինչպես նաև պաշտոնական առաջխաղացման մեծ հնարավորություններ ընձեռում:

Գապէքս ՍՊԸ-ի ընտանիքի անդամ դառնալու դեպքում Ձեր առջև բացվում են մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ: Դուք դառնում եք պահանջված մասնագետ տեղական և միջազգային աշխատաշուկայի համար:

Գապէքս ՍՊԸ-ում առկա թափուր աշխատատեղերին ծանոթանալու համար խնդրում ենք ծանոթանալ էջի ներքևում գտնվող ցուցակին:

 


Ինժեներ