Գապէքս ՍՊԸ-ն 2015թ-ին որդեգրել է նոր քաղաքականություն, այն է՝ սերտ համագործակցել բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ և սահմանել է ամենամյա "Գապէքս" կրթաթոշակ, որի նպատակն է խրախուսել "Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանի" բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին:

Մարտի 16-ին համալսարանի կառավարման խորհրդի անդամներից և Գապէքս ՍՊԸ-ի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը ուսումնասիրեց ստացված դիմումներն ու ընտրեց մրցույթի հաղթողներին՝ հիմնվելով վերջին 2 կիսամյակների ակադեմիական առաջադիմության արդյունքների և հասարակական ակտիվության վրա:  Հաղթողներ ճանաչվեցին  "Ճարտարապետության" ֆակուլտետի III կուրսի ուսանողներ Մարգարյան Արտվինը (I տեղ) և Ասրաբյան Արեգը (II տեղ) և  "Դիզայնի" ֆակուլտետի IV կուրսի ուսանողներ՝ Եսայան Լիդիյան (I տեղ) և Զաքարյան Մարգարիտը (II տեղ):

Մարտի 17-ին մրցանակակիր 4 ուսանողները հյուրընկալվեցին Գապէքս-ում: Նրանք շրջեցին արտադրամասերով և ծանոթացան արտադրական պրոցեսներին: Նրանք հույս հայտնեցին, որ կրթաթոշակը կկրի շարունակական բնույթ և այլ ընդունակ ուսանողներ ևս կվայելեն գնահատված լինելու զգացողությունը: