Մեր մասին

«Գապէքս»-ը Հայաստանի Հանրապետության ապակի եւ հայելի ներկրող առաջատար ընկերություններից է: Այն մասնագիտացված է ապակու մշակման մեջ, այդ թվում՝ կոփման, լամինացման, կորացման, զրահապակու ստեղծման, ավազահարման, փորագրության, եզրահղկման ու հղկման մեջ: Մենք պատրաստում ենք ապակեպատ ֆասադներ, ապակե կահույք, ալյումինե դռներ և պատուհաններ, վիտրաժներ (ապակենկարներ)` դասական, տիֆանի և ֆյուզինգի եղանակով, ապակեփաթեթներ, լոգախցիկներ, ապակե աստիճաններ ու բազրիքներ և ցանկացած այլ ապակեպատ շինություններ: Կատարում ենք ապակե կամ պոլիկարբոնատային թերթերով գմբեթների, ծածկերի եւ այլ ապակյա ու չժանգոտվող պողպատից կառուցվածքների նախագծման եւ իրականացման պատվերներ:

Գապէքս ընկերությունը հիմնադրվել է Ռոբերտ և Ադրինե Գաբրիելյանների կողմից 1992թ. որպես Երևանի ապրանքահումքային բորսայի բրոքերային գրասենյակ: 1996 թվականից ընկերությունը սկսում է թերթավոր ապակի ներմուծել և տեղում կազմակերպել մեծածախ և մանրածախ առևտուր:  Այնուհետև, ընդլայնելով գործունեության ոլորտը, սկսում է նաև մշակել ապակի և  հայելի: Ներկայումս ընկերությունն ապահովում է երկրի ներքին շուկայում թերթավոր ապակու պահանջարկի մոտ 20 տոկոսը: 

Ապակու մշակման  բարձր որակն ապահովելու համար  ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է արդիական սարքերով և սարքավորումներով, ինչպես նաև մեծ ուշադրություն է հատկացվում արհեստավարժ կադրերի պատրաստմանը և վերապատրաստմանը: Տարիների ընթացքում Գապէքսը ոչ միայն որակական առաջընթաց է ապահովել, այլև ընդլայնել է գործունեության ոլորտները: Դրա վկայությունն է  թեկուզ այն փաստը, որ սկզբում արտադրական համալիրի զբաղեցրած տարածքը ընդամենը 1.000 ք.մ. էր, իսկ ներկայումս այն կազմում է 6.300 ք.մ.: Արտադրամասերի աճին ուղիղ համեմատական կարգով աճում է աշխատատեղերի քանակը` հատելով 100-ի սահմանը: 

Գապէքս ընկերությունը համագործակցում է ոլորտի աշխարհահռչակ բրենդների հետ: Մեր ներկայացուցիչները մշտապես մասնակցում են ապակու արտադրության և մշակման ոլորտի միջազգային ցուցահանդեսներին` Glasstec Dusseldorf, Vitrum Milan, China Glass, այս ոլորտի զարկերակին ուշի ուշով հետևելու և դրան համընթաց քայլելու համար:

Բոլոր նրանք, ովքեր երբևէ առնչվել են Գապէքս ընկերության հետ, կարող են վկայել հետևյալը. Գապէքսը վստահելի գործընկեր է, իսկ առաջարկած ապրանքը, արտադրանքը և ծառայությունները` հուսալի: