Կատարակտ

Ինչ է կատարակտը

Կատարակտ - բառ, որը մենք հաճախ լսում ենք 65 տարին անց աձանց մոտ առօրյա կյանքում: Այսօր այն հանդիսանում է, այսպես կոչված, վերականգնվող կուրության առաջին պատճառներից մեկը: Ներկայումս, այն ախտահարում է չափահաս բնակչության ավելի քան 28%-ը ամբողջ աշխարհում:

Վիրաբուժական բուժում

Ներկայումս, շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաներին եւ ստեղծված նոր կենսահամակցվող նյութերին միկրովիրաբույժները հաջողությամբ կարողանում են լիովին վերականգնել տեսողական ֆունկցիաները այդ հիվանդների մոտ: Այս դեպքում հարց է առաջանում, թե երբ և ինչ եղանակով կկատարվի վիրահատությունը:

  1.  էքստրակապսուլյար էքստրակցիա
  2. Թունելային էքստրակցիա
  3. Ներակնային ոսպնյակի երկրորդային իմպլանտացիա
  4. Ֆակոէմուլսիֆիկացիա
  5. Երկրորդային կատարակտի լազերային դիսցեզիա

Կլինիկայում օգտագործվում են հետեւյալ ներակնային ոսպնյակներ (արհեստական)'
1. Eyekon (ԱՄՆ)
2. USIOL (ԱՄՆ)
3.Acrisof monoflex. Alcon (ԱՄՆ)
4.Acrisof Natural - ցանցաթաղանթի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող դեղին շերտով. Alcon (ԱՄՆ)
5.Acrisoft Natural IQ - ասֆերիկ տեսակը ցանցաթաղանթի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող դեղին շերտով. Alcon (ԱՄՆ)

Բոլոր գործողությունները իրականացվում են հատուկ ճապոնական MANI ֆիրմայի դանակների միջոցով:

Կոնսերվատիվ բուժում

Ներկայումս կան դեղորայքներ, որոնք թույլ են տալիս միայն դանդաղեցնել պղտորման պրոցոսը: Առավել տարածված են Կատախռոմ (Սանտեն, Ֆինլանդիա), Կվինակս (Ալկոն, ԱՄՆ) դեղամիջոցները: