logo
Աշխատանքային ժամ: 09:00 - 18:00
Կիրակի - փակված
Գտեք մեզ: Երևան
Նոր Նորք 0089 Բագրևանդ 4/5
Կապ: +374 10 68 21 50
gapex@gapex.am

Gapex - ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեր վառարանը հնարավորություն է տալիս կոփել մինչև 4200*2440մմ չափերով և 4-19մմ հաստությամբ թերթավոր և Low-E ապակի։ Կոփած կորացրած ապակու առավելագույն չափերն են 2440*1500մմ, հաստությունը` 4-12մմ: Կոփման պրոցեսն ապակուն հաղորդում է ամրություն, անվտանգություն և հուսալիություն:
Լամինացված ապակին (տրիպլեքս) ապահով, անվտանգ և հարվածակայուն ապակու տեսակ է, որի փշրվելու ժամանակ ապակու կտորները չեն առանձնանում, այլ մնում են իրար կպած: Լամինացված ապակի ստանալու համար ապակու շերտերն իրար են միացվում պաշտպանիչ թաղանթի օգնությամբ, որը ոչ միայն փշրված ապակու կտորները միասին է պահում, այլ նաև խոչընդոտում է ապակու մեծ և սուր կտորներով ջարդվելուն: Լամինացվող ապակու առավելագույն չափը 1800*4200մմ է:
Կորացած ապակի ստանալը ժամանակատար և խիստ պրոֆեսիոնալ աշխատանք է: Գապէքս ընկերության կորացման վառարանի առանձնահատկություններից մեկը <1մ շառավղով ապակու կորացումն է:Կորացման են ենթարկվում ոչ միայն սովորական ապակին, այլ նաև տարբեր պատվածքներով ապակիները: Կոփած կորացրած ապակու առավելագույն չափերն են 2440*1500մմ, հաստությունը` 4-12մմ, կորացման շառավիղը՝ >800մմ։
Ավազահարման եղանակով ապակու վրա ստանում են տարբեր նկարներ ու նախշեր, որոնք ոչ միայն ապահովում են անթափանցելիություն, այլ նաև յուրահատուկ գեղարվեստական տեսք են հաղորդում: Իրականացնում ենք հարթ և ձևավոր ավազահարում։
Մետաղական կոնստրուկցիաների փոշեներկման արտադրամասը մեզ մոտ գործարկվել է 2002թ.-ին։ Փոշեներկման տեխնոլոգիայի շնորհիվ ներկը տարիների ընթացքում պահպանում է գույնը, չի պոկվում և դիմացկուն է եղանակային բոլոր փոփոխություններին: Մեզ մոտ օգտագործվող փոշեներկերը ունեն մեծ գունային գամմա։ Փոշեներկումը կատարվում է հատուկ մեծ վառարանում, որը նախատեսված է մինչև 1.7մ*1,7մ*5,7մ չափի կոնստրուկցիաների համար:
Ներկայումս մեզ մոտ իրականացվում են տարբեր թեքության և ձևերի եզրահղկման աշխատանքներ, տարբեր չափերի և ձևերի անցքերի բացում և այս ամենը բարձր որակով ու արագությամբ: Ապակու եզրերի մշակումը կատարվում է հղկման հաստոցով, որը ունի ավտոմատ ուղղահայաց կոնվեյերի տեսք: Հղկման առաջին փուլից հետո մշակված եզրը ունենում է անփայլ և անհարթ մակերևույթ: Երկրորդ փուլում ապակին փայլեցվում է և արդյունքում մշակվող եզրը դառնում է փայլուն ու թափանցիկ: Հղկման և փայլեցման ողջ պրոցեսը իրականացվում է թաց միջավայրում:
Բարձրորակ սոսնձի և նորագույն տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է սոսնձել ապակին՝ ապակուն, մետաղին, քարին:
Գեղարվեստական վիտրաժի պատրաստման 3 տարբեր մեթոդ կա` դասական, տիֆֆանի և ֆյուզինգ: Դասական և տիֆֆանի եղանակով ստացված ապակենկարները գրեթե նույն տեսքն են ունենում և իրարից տարբերվում են ստացման տեխնոլոգիայով. մի դեպքում ապակու կտորները միմյանց են միացվում արճիճի H-աձև պրոֆիլի միջոցով, տիֆֆանիի դեպքում` պղնձալարի օգնությամբ, ինչը առավել մանր պատկերներ ստանալու հնարավորություն է տալիս: Ֆյուզինգի տեխնոլոգիայով դեկորատիվ ապակի ստանալու համար ապակին տաքացվում է վառարանում 593°C-816°C: Ջերմաստիճանից և կիրառվող ապակու որակից կախված` ստանում են տարբեր էֆֆեկտներ: Այս բոլոր էֆֆեկտները կարող են օգտագործվել մեկ աշխատանքում` վերջնական արդյունքում ստանալով հետաքրքիր ռելիեֆ:
2014թ-ից մեր ընկերությունն առաջարկում է մեծ ճշտության (մինչև 1440 կետ մեկ դյույմի վրա) թվային տպագրություն ուլտրամանուշակագույն ներկերով, որի շնորհիվ ստացվում են լուսանկարչական որակ ունեցող պատկերներ մինչև 2,0մ*3,2մ չափերի, 10սմ հաստության թերթավոր ու գլանափաթեթային տիպի նյութերի վրա: Տպագրության ժամանակ օգտագործվում են բարձրորակ բելգիական թանաքներ , որոնք անվնաս են մարդու առողջության և շրջական միջավայրի համար: Պատկերների ռեալիստականության և պայծառության շնորհիվ տվյալ տեխնոլոգիայի օգնությամբ կարելի է սեփական բնակարանում վերարտադրել ցանկացած նկար` ծովափնյա բնապատկերից մինչև աբստրակցիոնիստական արվեստի նմուշ: