logo
Աշխատանքային ժամ: 09:00 - 18:00
Կիրակի - փակված
Գտեք մեզ: Երևան
Նոր Նորք 0089 Բագրևանդ 4/5
Կապ: +374 10 68 21 50
gapex@gapex.am

Gapex - ԱՊԱԿԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ

Ապակե տանիքները շինությանը կհաղորդեն գեղեցիկ և օրիգինալ տեսք։ Ապակե ծածկերը տարածքը ավելի լուսավոր են դարձնում, ավելացնում են պայծառությունը, ինչի շնորհիվ տարածքը ընդարձակ կթվա և հարմարավետության զգացողություն կապահովի, համահունչ են ցանկացած ոճի ինտերիերի հետ։ Ապակե ծածկերի առանձնահատկություններից են հուսալիությունը և գործնականությունը։
Ապակե առաստաղը դեկորի յուրորինակ էլեմենտներից է: Մենք պատրաստում ենք ապակե առաստաղներ տարբեր ձևաչափի և դիզայնի։ Շվաքարանները ամենաժամանակակից և պահանջված ճարտարապետական էլեմենտներից են։ Նրանք ունեն ինչպես պաշտպանիչ (անձրև, ձյուն, ուլտրամանուշակագույն ճառագայթներ), այնպես էլ դեկորատիվ ֆունկցիա․ ցանկացած շինության հաղորդում են ավելի կոկիկ և օրիգինալ տեսք։ Ապակե շվաքարաններն ավելի հուսալի են, քան մետաղից, պլաստմասից կամ պոլիկարբոնատից պատրաստված ծածկերը, քանի որ ապակին չի օքսիդանում և այն դիմացկուն է կոռոզիային:
Ապակե աստիճանները չեն ծանրացնում տարածքը, այլ հակառակը՝ լույսի թափանցելիության շնորհիվ տեսողականորեն մեծացնում են այն։ Ապակե աստիճանները ամուր են և հուսալի։ Օգտագործվում են ինչպես մասնավոր (քոթեջներ, դյուբլեքս բնակարաններ, առանձնատներ) այնպես էլ հասարակական կառույցներում (գրասենյակներ, առևտրի կենտրոններ, ակումբներ)։ Ապակե աստիճանավանդակը բաղկացած է լինում աստիճաններից, թռիչքներից, բազրիքներից, պատնեշներից և այլ դեկորատիվ էլեմենտներից։ Կարող է լինել ուղիղ, անկյունային, П-աձև, պտուտակավոր։ Մեզ մոտ կարող եք պատվիրել պատրաստի նախագիծ կամ մեր մասնագետները կստեղծեն Ձեզ համար յուրահատուկ և Ձեր ինտերիերին համապատասխան տարբերակ։ Կիրառելով նորագույն տեխնոլոգիաները և բարձրորակ նյութերը, մենք պատրաստում ենք նույնիսկ ամենաբարդ կոնստրուկցիա ունեցող աստիճաններ։
Ապակե պատնեշները ծառայում են որպես տարածքի գոտիավորում կամ պաշտպանիչ լուծում (ապակե բազրիքներ, պատշգամբների, աստիճանների պատնեշներ): Առաջարկում ենք պատնեշներ ապակե բազրիքներով; պատնեշներ չժանգոտվող մետաղի կիրառմամբ, չժանգոտվող մետաղից բազրիքներով; պատնեշներ էքստրա թափանցիկ ապակուց; ապակե պատնեշներ մետաղական հենակներով։
Ապակեփաթեթը ապակե կոնստրուկցիաների հիմնական տարրերից է: Այն բաղկացած է երկու և ավելի տարբեր հաստության անգույն և գունավոր ապակիներից, որոնք բաժանված են բաժանարար շրջանակով: Ապակեփաթեթի կարևոր առավելություններից են բարձր լուսաթափանցելիություն, հերմետիկությունը /ինչը բացառում է դրա մեջ փոշու կամ խոնավության ներթափանցումը/, ջերմափոխանակման բարելավում, ձայնամեկուսացում։
Գապէքսը ապակե դռների և ալյումինե պատուհանների արտադրությամբ զբաղվում է 1998թ-ից: Մենք առաջարկում ենք ապակե դռների լայն ընտրանի (սահող, երկփեղկ,ծալվող, ավտոմատ և այլ) և արտադրում ենք բազմաֆունկցիոնալ ալյումինե պատուհաններ։
Ապակե դռները օժտված են հիանալի հատկությամբ՝ առանց տեսանելի պատնեշների տարանջատել տարածությունը և տեսողականորեն կմեծացնեն և կլցնեն տարածքը լույսով։ Գեղագիտական հատկությունների շնորհիվ ապակե դռները համահունչ են բոլոր ինտերյերներում։ Մեր մասնագետները կօգնեն ընտրել ապակու գույնը, դեկորատիվ պատկերը, ստանալ յուրահատուկ լուծումներ։
Ալյումինե պատուհանների կոնստրուկցիաները արտադրվում են երկու տեսակի պրոֆիլների հիման վրա` տաք և սառը: Ալյումինե պատուհանների բաղկացուցիչ մասն է ապակեփաթեթը, որը կազմված է ապակու երկու կամ ավելի շերտերից։
Ալյումինե պատուհանները ունեն շատ առավելություններ`
  • չեն պահանջում հատուկ խնամք
  • պարզ կիրառում
  • հնարավորություն ստանալ ցանկացած ձևի և չափի պրոֆիլներ, որոնք բացվում են տարբեր կողմ
  • երկարակեցություն
  • ջերմադիմացկուն
  • RAL սանդղակի գունային գամա

Մեզ մոտ օգտագործվում է միայն բարձրորակ ալյումինե պրոֆիլներ և ապակեփաթեթներ, որը գումարվելով մեր մասնագետների պրոֆեսիոնալիզմին թույլ է տալիս երաշխավորել արտադրանքի բարձր
Ապակե լոգախցիկները դարձել են լոգարանի ինտերիերի կարևոր տարրերից: Պրակտիկ են և գեղեցիկ տեսք են հաղորդում լոգարանին։ Մենք կատարում ենք ապակե լոգախցիկների նախագծման, արտադրության և մոնտաժման աշխատանքներ։ Մեզ մոտ կարող եք պատվիրել տարբեր տեսակի և հետաքրքիր լուծումներով լոգախցիկներ։
Ապակե միջնորմները ապակե կոնստրուկցիաներ են՝ տարբեր չափերի և ձևի մետաղական տարրերով, որոնք օգտագործվում են գրասենյակները, տան սենյակները, կոմերցիոն տարածքները գոտիավորելու և ձևավորելու համար :
Մենք առաջարկում ենք տարբեր բարդության և ոճի ապակե միջնորմների նախագծում և տեղադրում։
Խոհանոցի ապակե գոգնոցները մեծ տարածում են ստացել մի շարք առավելությունների շնորհիվ՝
  • Բնական նյութից են, հիգիենիկ և հեշտ մաքրվող
  • Ամուր և դիմացկուն/
  • Ոնեն գեղեցիկ և յուրահատուկ տեսք /կարող է լինել ցանկացած պատկերով,նկարով, գույնի և ձևավորման/
Ապակե սեղանները գեղեցիկ լրացում են ցանկացած ոճի ինտերիերի համար։
Կախովի ապակե դարակները կատարյալ լուծում են դատարկ տարածությունը լրացնելու համար:
Օգտագործելով կոփման տեղնոլոգիան դարակները կլինեն ամուր և անվտանգ։
Մեզ մոտ կարող եք պատվիրել:
  • Երկրաչափական տարբեր կառուցվածքի ապակե դարակներ;
  • Պատի կախովի ապակե դարակներ;
  • Անկյունային ապակե դարակներ;
  • Վաճառքի ցուցասրահների համար նախատեսված ապակե դարակներ;
Ապակե ցուցափեղկերը՝ մասամբ կամ ամբողջովին ապակեպատ պահարաններ են, որոնք նախատեսված են ապրանքներ ցուցադրելու համար /կենցաղային, շինարարական, ոսկերչական և այլ խանութներում, ցուցասրահներում/: