Անցած ուղին

1992թ. – Հիմնվում է Գապէքս ընկերությունը` որպես Հայաստանի Հանրապետության ապրանքա-հումքային բորսայի բրոքերային գրասենյակ:

1993թ. Գապէքսը ՍՊԸ-ն սկսում է զբաղվել տարբեր տեսակի ապրանքների ներկրումով:

1996թ. Գապէքս ՍՊԸ-ն սկսում է ներմուծել թերթավոր ապակի և կարճ ժամանակում դառնում ոլորտի առաջատարներից: Նույն թվականին Երեւանի արվարձանում` Ջրվեժ արդյունաբերական հանգույցում, հիմնում է մոտ 1000 քմ մակերեսով գործարան, որը շահագործման է հանձնվում եիկու տարի անց:         

 1998թ. Բացի ապակու մեծածախ վաճառքից և մշակումից, սկսում է նաև ապակյա արտադրանք թողարկել, այդ թվում` ալյումինե դռներ, լուսամուտներ և ապակեպատ ֆասադներ:  

 1999թ. Ընկերությունը հիմնում է ճարտարապետական-դիզայներական արվեստանոցը, որը սկսում զբաղվել ապակե արտադրանքի չափագրման, նախագծման և տեղադրման աշխատանքներով:

2002թ. Գապէքսն ընդլայնում է արտադրատարածքը մոտ 5300ք.մ.-ով: Գործարկվում է մետաղե կառուցվածքների փոշեներկման տեղամասը:

2004թ. Ձեռք է բերում ապակու կորացման և ֆյուզինգի վառարաններ: 

2005թ. Ընկերությունը հիմնում է չժանգոտվող մետաղից պատրաստվող կոնստրուկցիաների արտադրամասը:

2007թ. Գապէքսը կատարում է մեկ քայլ առաջ ապակու մշակման ոլորտում: Գործարկվում է ապակու կոփման վառարանը:

2009թ. Շարունակվում է արտադրամասերը սարքավորումներով հագեցնելու գործընթացը: Ընկերությունը գնում է եվրոպական արտադրության ապակի կտրող սեղան:

2011թ. Ապակու եզրահղկման նոր մեքենայի ձեռքբերումը մեծացնում է հղկման արտադրամասի արտադրողականությունը:

2013թ. Հայաստան է բերվում հզոր բարձր ճնշման ավտոկլավը, որը լամինացված ապակու (տրիպլեքս) արտադրությունը բարձրացնում է որակական նոր մակարդակի վրա:

2014թ. Շարունակելով նոր տեխնոլոգիաներով սեփական արտադրամասերը հագեցնելու քաղաքականությունը՝ ձեռք է բերվում թվային տպիչ սարքավորում: Տպագրությունը կատարվում է ուլտրամանուշակագույն թանաքներով տարբեր տեսակի նյութերի վրա, այդ թվում՝ ապակի, փայտ, կերամիկա, կտավ, կաշի, թուղթ, ևն: