Գլխավոր

«Գապէքս»-ը Հայաստանի Հանրապետության ապակի եւ հայելի ներկրող առաջատար ընկերություններից է: Այն նաև մասնագիտացված է ապակու մշակման մեջ, այդ թվում՝ կոփման, լամինացման, կորացման, զրահապակու ստեղծման: Ավելին...

Գապէքս ընկերությունը հիմնադրվել է տեր և տիկին Գաբրիելյանների կողմից 1992թ. որպես Երևանի ապրանքահումքային բորսայի բրոքերային գրասենյակ: 1996 թվականից ընկերությունը սկսում է թերթավոր ապակի ներմուծել և տեղում կազմակերպել մեծածախ և մանրածախ առևտուր:  Այնուհետև, ընդլայնելով գործունեության ոլորտը, սկսում է նաև մշակել ապակի և  հայելի: Ներկայումս ընկերությունն ապահովում է երկրի ներքին շուկայում թերթավոր ապակու պահանջարկի մոտ 20 տոկոսը:

 Գապէքս ՍՊԸ-ի մաս է կազմում նաև "Գապէքս" ակնաբուժական կլինիկան, որի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղից:

Այս կայքը պարունակում է բազմաբնույթ տեղեկատվություն մեր ընկերության արտադրանքի եւ մատուցած ծառայությունների մասին: Հուսով ենք, որ այստեղ կգտնեք Ձեզ անհրաժեշտ ինֆորմացիան: Հարցերի դեպքում խնդրում ենք չվարանել և դիմել մեզ:


Գապէքս ՍՊԸ
Ջրվեժ Արդյունաբերական Հանգույց
Բագրևանդի 4/5
Երևան 0089
Հեռ: (+374) 10 672149, 10 640423
Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript